Փարիզում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում ծրարը բացելիս պայթյուն է տեղի ունեցել։ Մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է  Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին։

Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

Ենթադրաբար, պայթել է ԱՄՀ տարված ծանրոցը։