Ֆրանսիայի Գրաս քաղաքի վարժարանում հրաձգությանը կարող են մասնակցած լինել 2 մարդ, ոստիկանությունը որոնում է երկրորդ կասկածյալին: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկրորդ կասկածյալը պատահարի վայրից փախել է:
Ավելի վաղ Գրասի քաղաքապետարանից հայտնել են, որ վարժարանում տեղի ունեցածը ահաբեկիչների ձեռքի գործը չէ: Ենթադրվում է, որ հրաձգությունը կարող էին կատարել վարժարանի սաները: