News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային անբավարարությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Սուրեն Մակարյանը:

Նրա խոսքով, Արթուր Սարգսյանին վիրահատությունից հետո բերել են  վերակենդանացման բաժանմունք. «Գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ, այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ, այդ պատճառով էլ նա մահացել է»:

Մակարյանը նշեց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել օղակային ճողվածք դիագնոզով, իսկ դա այն դեպքում՝, երբ նա ունեցել է աղիների ոլորում, այդ պատճառով էլ վիրահատվել է. «Ճողվածքը ոլորվել է, աղին սեղմվել է եւ հրատապ պետք էր վիրահատել, հակառակ դեպքում՝ աղին կմեռուկանար: Աղու գալարը ոլորվել է եւ սեղմվել, սնուցման խանգարում է գնացել, չէր կարելի չվիրահատել»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ լիարժեք կարող են պատասխան տալ վիրաբույժները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:

Արթուր Սարգսյանը 488 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ