News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը հայտնել է, որ Ֆրանսիայում արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչեւ հուլիսի 14-ը, ազգային տոնի օրը։ Նախագահի հայտարարությունը պատասխան էր արդարադատության նախարարի ելույթին, որը նախօրեին ասել էր, որ ԱԴ-ը արդեն կարելի է չեղարկել, հայտնում է RFI–ն։

«Մենք ստեղծել ենք պայմաններ, որ երկիրը դուրս գա արտակարգ դրությունից»,- ասել էր նախարար Ժան- Ժակ Ուրվոասը մարտի 15-ին։ Նա նշել էր, որ ԱԴ-ի չեղարկումը կարելի էր համատեղել խորհրդարանական ընտրությունների ավարտի հետ, որոնք անցնելու են հունիսի 11-ին ու 18-ին։

Սակայն նախագահ Օլանդը La Provence պարբերականին տված հարցազրույցում բացառել էր ԱԴ ռեժիմի վաղաժամկետ դադարեցումը՝ մինչեւ Բաստիլիայի գրավման օրը։

Իսկ ԱԴ-ն դրանից հետո երկարացնելու մասին որոշումն արդեն կկայացնեն նոր խորհրդարանն ու նոր կառավարությունը։

Հիշեցնենք, որ 2016-ին դեկտեմբերին Ֆրանսիայի կառավարությունը հաստատել էր խորհրդարան մտած օրինագիծը՝ երկրում արտակարգ դրությունը մինչեւ 2017-ի հուլիս երկարացնելու մասին։

Ֆրանսիայում ԱԴ ռեժիմ էր սահմանվել 2015-ի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո,որոնց հետեւանքով 130 մարդ էր զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ