News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ընտրությունների լավ անցկացումը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության նոր հնարավորություններ կբացի: Եվրամիությունը աջակցության մեծացում է դիտարկում ֆինանսական միջոցների եւ ծրագրերի տեսակետից: Մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ մինչեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրումը պետք է տեխնիկական աշխատանք կատարվի, որը ժամանակ է պահանջում: «Դա կարող է ամիսներ տեւել: Ես հիմա չեմ կարող համաձայնագրի ստորագրման հստակ ամսաթիվ նշել, բայց անցյալի փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների ավարտից հետո մինչեւ ստորագրման ժամանակահատվածը կարող է շատ երկար տեւել: Ղազախստանի դեպքում այս ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է տեւել»,- նշեց Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարի հավաստիացմամբ՝ համաձայնագրի ստորագրումը ապրիլին անցկացվող խորհրդարանական ընտրությունների հետ կապ չունի: «Բայց, իհարկե, համաձայնագրի իրականացման մթնոլորտը կախված կլինի, թե Հայաստանում ինչպես են ընթանում ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական բարեփոխումները: Որքան Հայաստանում եվրոպական բարեփոխումները, ժողովրդավարությունը եւ տնտեսական ազատությունները շատ լինեն, այնքան մեր համագործակցության միջավայրը լավը կլինի»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ