News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան եւ «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ, որոնցով կզբաղվի դատախազությունը: Այդ մասին «Արցախպրես»-ին http://artsakhpress.am/arm/news/63646/ հայտնել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:

«Հաշվի առնելով վերջին շրջանում դիզվառելիքի հետ կապված խնդիրների լայն քննարկումները քաղաքական եւ հասարակական դաշտում՝ մենք, որպես ոլորտը համակարգող լիազոր մարմին, իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես, ձեւավորել ենք աշխատանքային խումբ եւ իրականացրել ուսումնասիրություն հանրապետության թվով 4 դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունների լցակայաններից, սահմանված կարգով կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության», ասել է նա:

Ըստ նախարարի, փորձաքննության արդյունքները արդեն հայտնի են: «Նախարարությունը համագործակցել է ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի հետ: Ըստ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության՝ հիմնական ներկրող «Ֆլեշ-Պլյուս», ինչպես նաեւ «Անուշ», «Ռուսլան» ընկերությունների նմուշները եւ «Պետրոլ–Սերվիս» ընկերության մեկ լցակայանի նմուշը, ընդհանուր առմամբ, համապատասխանել են նորմերին, իսկ «Պետրոլ–Սերվիս» ընկերության երկու լցակայաններում խնդիրներ են բացահայտվել: Մասնավորապես՝ մի դեպքում առկա է 30-35% (ծավալային) հանքային յուղ, իսկ մյուս դեպքում նմուշը, իր ֆրակցիոն բաղադրությամբ, համապատասխանել է տեխնիկական կերոսինի ցուցանիշներին»,- նշել է նա եւ հավելել, թե փորձաքննության արդյունքներին իրավական գնահատական տալու համար նախարարությունը փաստաթղթերն ուղարկելու է դատախազություն:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ