News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ «հիմա Շոտլանդիայի ակախության հարցով երկրորդ հանրաքվեի ժամանակը չէ»: Մեյը չի հստակեցրել՝ ինքը բացառո՞ւմ է ապագայում հանրաքվեի անցկացումը, փոխանցում է BBC-ն: 

Այս շաբաթ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել էր, որ շրջանային խորհրդարանից թույլտվություն կխնդրի անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու մասին, քանի որ շոտլանդացիների մեծ մասը հանդես է եկել «բրէքսիթի» դեմ եւ ցականում է մնալ Եվրամիության կազմում:

Սակայն Մեյը հայտարարել է, որ անարդարացի կլինի քվեարկության անցկացումը, քանի դեռ չեն հստակեցվել Բրիտանիայի եւ ԵՄ-ի ապագա հարաբերությունները, իսկ դա նշանակում է, որ մարդիկ որոշում ընդունելու համար ամբողջական տեղեկություններ չեն ունենա:

Վարչապետն ընդգծել է, որ երկիրը «պետք է միասին աշխատի, այլ ոչ թե բաժանվի»:

Հինգշաբթի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ստորագրել է ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ