News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժողներն ու Լյովա Երանոսյանի ազգականները համաձայնության են եկել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողներ Արայիկ, Միքայել եւ Հակոբ Մելիքյանների շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ հանդիպում է  տեղի ունեցել եւ կողմերը համաձայնության են եկել:

«Միայն կարող եմ ասել, որ հանդիպում է եղել, քննարկել են եւ համաձայնության են եկել, ավելի բան չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ»,-ասաց նա:

«Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որ մարտի 14–ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել եւ դանակահարություն է եղել։ Ըստ դաշինքի՝ վնասվածքներ ստացածները իրենց համակիրներ են, իսկ հակառակ կողմը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է եղել իր մտերիմների հետ։ Լրագրողների հետ զրույցում «Օհանյան– Րաֆֆի– Օսկանյան» դաշինքի թեկնածուներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը նշել էին, որ վճաբանությւոնը եղել է քաղաքական բնույթի եւ Մելքոնյան ընտանիքի անդամենրին ծեծի են ենթարկել այն բանի համար, որ Ջրառատում աջակցել են ՕՐՕ-ին: NEWS.am-ի հետ զրույցում Էլինար Վարդանյանը նշեց, որ տեղեկություններ չունի՝ արդյոք կողմերի միջեւ հաշտություն կնքվել է թե չէ՝ նշելով, որ մանրամասների չի տիրապետում:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:

Տպել
Ամենաշատ