News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունը կաճի ԵՏՄ շրջանակում, թե ոչ՝ կախված է նրանից, թե որքանով խելամիտ մենք կլինենք։ Այս մասին մարտի 16-ին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով, շատերն ասում են, որ Հայաստանը տուժել է ԵՏՄ-ին անդամակցելուց։ «Շատերն ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք քիչ ուշադրություն ենք հատկացնում Եվրոպային։ Ինչպե՞ս եմ ես վերաբերվում ԵՏՄ-ին։ ԵՏՄ-ն ավելի քան 180 մլն բնակչությամբ 5 երկրների ակումբ է։ Այդ ակումբի անդամները պայմանավորվել են խաղի կանոնների մասին, օրինակ սահմաններն անցնելիս։ Կշահենք մենք դրանից, թե ոչ, կարծում եմ՝ մեզնից է կախված։ Ինչո՞ւ է մեզ հետաքրքիր այդ շուկան։ Մենք չպետք է պատրանքներ ունենանք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը։ Նա պարզաբանել է, որ այսօր Հայաստանի տնտեսական ներուժը հիմնականում ուղղված է այն երկրների շուկաներին, որոնց կողքին մենք ապրել ենք բավականին երկար տարիներ։

«Արդյո՞ք ԵՏՄ-ն սահմանափակում է մեր աշխատանքը մյուս շուկաներում։ Ունենք արդյո՞ք մենք ապրանքներ, որոնք կարող ենք արտահանել Եվրոպա, լինելով ԵՏ Մ մասնակից երկիր  ու չենք անում դա։ Կարծում եմ, որ ոչ։ Արդյո՞ք դա սահմանափակում է մեր տարածաշրջանային համագործակցությունը։ Ոչ։ Ես իմ վրացի գործընկերոջը, երկկողմանի հարաբերություններից բացի, առաջարկել եմ ստեղծել այսպես կոչված վերպետական մակարդակ, որտեղ մենք կկարողանանք համագործակցել։ Մենք առաջարկել ենք նրանց օգտագործել Հայաստանը որպես հարթակ»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Եթե կա վրացական կապիտալ, որը ուզում է մտնել ԵՏՄ, հավելել է նա, թող ձեռնարկություն բացեն Հայաստանում ու օգտվեն այդ խմբի անդամների հետ առեւտրի հնարավորություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ