News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՌԾՈՒ «Լաֆայետ» հրթիռային հածանավը, որը փոքր ռադիոտեղորոշիչ նկատելիություն ունի, մտել է Սեւ ծովի ջրերը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լեբեդելը Twitter-ում գրել է, որ ներկայում ռազմանավը շարժվում է դեպի բուլղարական Վառնայի նավահանգիստ:

Ֆրանսիական հածանավը հագեցած է 70 կմ հեռահարությամբ «Էկզոսեթ» ժամանակակից հրթիռներով եւ «Նովալ-Կրոտալ» զենիթահրթիռային համալիրով: Վերջին անգամ «Լաֆայետը» Սեւ ծով է մտել 2015 թվականին: Այն ժամանակ այն ժամանել է Օդեսա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ