News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնը քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությունը 423 դատապարտյալների ներման մասին:

«Դա «հանցագործների ներման ակտ է», ոչ թե բարի կամքի կամ մարդասիրության դրսեւորում: Ներման են արժանացել ավելի քան 10 տարի իրենց պատիժը կրող անձինք, ովքեր նախկին ԱԱՆ-ի ամենաթողության զոհ են դարձել՝ դատապարտվելով Սաիդ Դադաշբեյլիի գործով: Իսկ ներման արժանացածների թվում ծանր հանցագործություն կատարած անձինք են, մասնավորապես՝ «Հաջի Մամեդովի բանդայի» անդամը:

Ներման չեն արժանացել նաեւ հավատացյալների որեւէ խմբի ներկայացուցիչներ: Բանտում են մնացել նաեւ բլոգերներն ու լրագրողները: Անգամ չեղյալ չի համարվել իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւի եւ լրագրող Հադիջա Իսմայիլի պայմանական ազատազրկումը: Ակտը չի արդարացրել սպասելիքները»,- հայտարարել է քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ