News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ մարտի 17-ին, հանձնարարել է Սեւանի բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ այս տարվա վերջ: NEWS.am-ի թղթակիցը Սեւան քաղաքից հաղորդում է, որ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ շրջել է Սեւանի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:  Մարզպետի դիտարկմանը, թե չնայած պայմանագրով նախատեսվում է  աշխատանքներն ավարտել մինչեւ 2018թ. վերջ, շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը խոստացել է աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա վերջին: Մարզպետի դիտարկումից հետո Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրել շինարարական ընկերության պատասխանատուին եւ հանձնարարական տվել:

«Ընդամենը 1600 քառակուսի մետր է, ի՞նչն է խանգարում, որ շինարարական աշխատանքները ավարտեք մինչեւ այս տարվա վերջ ու դուք պետք է ավարտեք, որովհետեւ մենք մեր պարտավորությունները հստակ կատարել ենք»,-ասել է վարչապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաեւ բժշկական կենտրոնի տնօրեն  նշանակել, Ռազմիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ այդ հարցը լուծված է:

Նշենք, որ Սեւանի ծննդատունը բավականին հեռու է եղել Սեւանի բժշկական կենտրոնից: Այդ պատճառով որոշում է կայացվել դարձնել մեկ համալիր կառույց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ