Հունգարիան մայիսի վերջին կավարտի Սերբիայի սահմանին պատի կառուցումը, որպեսզի կանխի Թուրքիայից միգրանտների հոսքը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ Եվրամիությունը սխալ է թույլ տվել՝ միգրանտների հոսքը կանգնեցնելու հարցում հենվելով Թուրքիայի վրա, դրա հետ մեկտեղ՝ քննադատելով նաեւ Անկարային: «Հաստատապես այնքան էլ խելացի քաղաքականություն չէր մեր անվտանգությունը թուրքերին փոխանցելը՝ միաժամանակ բծախնդրություն ցուցաբերելով, նրանց քննադատելով, որ բավականաչափ ժողովրդավար չեն, այսպիսով նրանց հետ (թուրքերի) վեճեր հրահրելով»,- ասել է Օրբանը: