News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն ամուսնացել է հայուհի Կարինե Արզումանովայի հետ:

Հարսանիքը կայացել է Պրահայում, որտեղ ապրում է Կարինեն: Հայտնի է, որ Եվգենին եւ Կարինեն ծանոթ են մանկությունից:

Եվգենի Կիսինը ժամանակակից ամենատաղանդավոր երաժիշտներից է: Նա ակտիվ համերգային գործունեություն է ծավալում Եվրոպայում, Ամերիկայում եւ Ասիայում: Կիսինը ելույթներ է ունեցել առաջատար նվագախմբերի հետ՝ Կլաուդիո Աբադոյի, Վլադիմիր Աշքենազիի, Դանիել Բարենբոյմի, Վալերի Գերգիեւի, Կառլո Մարիա Ջուլինիի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Եվգենի Սվետլանովի, Գեորգ Շոլտիի, Մարիս Յանսոնսի եւ այլով ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ