Արարատի մարզի Արգավանդ գյուղում այսօր` մարտի 17-ին, իրար են բախվել Ford եւ Ferrari մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արգավանդ գյուղի համայնքապետ Գագիկ Օրդուխանյանը` նշելով, որ բախումից հետո Ferrari-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Նրա խոսքով` վարորդները լուրջ մարմնական վնասվածքներ չեն ստացել, իսկ վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: