News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքում մարտի 17-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար եւ գործարար այրեր:

«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկեց «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակներում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային եւ առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն  «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի եւ առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով: Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին`Visa Business, MasterCard Business քարտեր`առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:

«Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաեւ վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները  կիջեցվեն եւս 0,25%-ով:

Հեռահար բանկային ծառայություններից  օգտվելու մշակույթը տարածելու եւ բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի»  մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ եւ մոբայլ բանկինգ, ինչպես նաեւ հեռախոսային բանկինգ  ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ եւ մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաեւ Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել եւ մուտքագրել, այլ նաեւ առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչեւ  2017թ. հունիսի 30-ը ներառյալ:

Տեղեկացնենք, որ «Կումայրի» մասնաճյուղը տեղակայված է Գյումրի քաղաքի Աբովյան փողոց 248/7 հասցեում եւ իր ընդարձակ սպասարկման սրահով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ եւ մասնագիտացված անձնակազմով սպասում է Շիրակի մարզի բնակիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ