News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան, որը ժամանակին արեւմուտքի հուսալի դաշնակիցն էր, գտնվում է դեպի ավտորիտար բառնապետություն անցման շեմին, գրում է The Washington Times.–ը։

Մինչ ՆԱՏՕ-ն մտածում է, թե ինչպես իր քաղաքացիներին պաշտպանի փախստականների հոսքից, հումանիտար աղետից ու ահաբեկիչներից, թուրք ընտրողները մտածում են հանրաքվեների հանրաքվեի մասին ։

Հոդվածագիր, Ջորջ Մեյսոնի համալսարանի քրեագիտության, իրավունքի ու հասարակության պրոֆեսոր  Ահմետ Ս․ Յայլան նշում է, որ թուրքական հասարակության առջեւ կանգնած է հետևյալ հարցը՝ քվեարկել արդյոք ապիլի 16-ին՝ հնարավորություն տալով նախագահ Էրդողանին կառավարել՝ ունենալով դատական հետապնդման նկատմամբ ցմահ իմունիտետ, առանց որի, տոտալիտար բռնապետների կարծիքով, իրենք չեն կարող ապրել։

Չնայած պետհեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրությանը, նախագահը պնդում է, որ սահմանադրությունը  պետք է վերանայվի։ Էրդողանը համարում է, որ միայն արմատական սահմանադրական փոփոխությունները թույլ կտան հաղթել «ծայահեղականներին, այդ թվում Քրդական բանվորական կուսակցությանն ու «Իսլամական պետությանը», ու որ նոր սահմանադրությունը իբրեւ ճանապարհ կհարթի Թուրքիայի համար դեպի «մեծ ազգի» կարգավիճակ, որն ունեցել է Օսմանյան կայսրության ժամանակ»։

Բայց քանի որ նախագահի նախաձեռնած հանրաքվեն պետք է հասարակական աջակցություն ստանա՝  Էրդողանը սկսել է զանգվածային գրոհ, որպեսզի համախմբի թուրքական սփյուռքը։ Նա իր բարձրաստիճան նախարարներին ուղարկել է Գերմանիա ,որպեսզի 2 միլիոնանոց սփյուռքին քարոզեն հանրաքվեի անհրաժեշտությունը։ Բայց երբ նախ Գերմանիան, հետո էլ Նիդեռլանդները հրաժարվել են ընդունել թուրք նախարարներին՝ Էրդողանը սաստիկ հիասթափվել է։  

Ըստ հոդվածագրի, Էրդողանը այդ երկրների քաղաքական գործիչներին անվանել է «նացիստների հետեւորդներ» ՝ կազմակերպելով մեծ հանրահավաքներ Հոլանդիայի ու Գերմանիայի դեսպանատների առջեւ ու թույլ չտալով , որ Հոլանդիայի դեսպանը Անկարա վերադառնա։ Իսկ Ռոթերդամում ԱԶԿ կողմնակիցները սկսել են բախումներ հրահրել ոստիկանության հետ։ Հանրաքվեի գաղափարով տարված՝ Էրդողանը այրում է կամուրջները ԵՄ-ի հետ, անտեսելով այն գինը, որն իր երկիրը կվճարի դրա համար, համարում է հեղինակը։

Դժվար չէ կռահել, թե նախագահն ինչու է ձգտում դատական հետապնդումից իմունիտետ ձեռք բերել՝ հաշվի առնելով Նյու Յորքի դաշնային դատարանում քննվող փողերի լվացման, իրանական էմբարգոն շրջանցելու ու բանկերի հետ խաբեբայական սխեմաներ մշակելու գործը։ «Եվս մեկ իրավական խնդիր, որին հիմա բախվում է Էրդողանը, ապօրինի աջակցությունն է, որը նա երկար տարիներ տրամադրում է ՍԻրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին՝ այդ թվում ԻՊ-ին ու Ալ Կաիդայի մասնաճյուղերին»,- գրում է հեղինակը։

Նրա խոսքով Էրդողանը հայտն ի է նրանով, որ հետապնդում է հորինված թշնամիների, մանավանդ երբ առջեւում ընտրություն կամ հանրաքվե է։ Նրա թշնամիների ցանկում են ԱՄՆ-ն, իսրայելցիները, քրդերը, իսկ հիմա՝ նաեւ եվրոպացիները, որոնք միաժամանակ Թուրքիայի գլխավոր առեւտրային գործընկերն են։ Երկրում, որտեղ փակվել են  բոլոր ընդդիմադիր հեռաւոստաալիքներն ու թերթերը, բանտարկվել հարյուրավոր լրագրողներ  ու խմբագիրներ, թուրքական մամուլը թութակի պես անիմաստորեն գովերգում է Էրդողանի հերոսականությունը։ Ինչ ը զարմանալի չէ, քան ի որ մամուլը հիմա գերազանցաբար Էրդողանի կողմից են վերահսկվում։

Հոդվածագի խոսքով Էրդողանը ահաբեկման վարպետ է։

Նա սպառնացել է փակել ՆԱՏՕ-ի Ինջիրլիկ ավիաբազան, ակնարկելով, որ կարող է միգանտների եւս մեկ հոսք կազմակերպել Սիրիայից, Իրաքից ու Աֆրիկայի շատ երկրնեից, ու կարող է նույնիսկ ԻՊ ճանապարհը բացել դեպի Եվրոպա։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետները համարում են , որ Թուրքիայում հիմա ԻՊ հազարավոր ներկայացուցիչներ կան ու ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ հենց նրանց է Էրդողանը սպառնում ուղարկել Եվրոպա ։

Ըստ հոդվածագրի՝ եկել է ժամանակը, որ Արեւմուտքը բարձրացնի Թուրքիայում մարդու իրավունքների խախտման հարցը ու զոհերին հասկացնի, որ իրենց արեւմուտքում աջակցում են։ Էրդողանի խաղաքարտերը՝ սիրիացի փախստականները ու Ինջիրլիկի ավիաբազան են, ու նա հմտորեն տարիներ շարունակ օգտագործում է դրանք Արեւմուտքի դեմ, քանի որ եվրոպացիները վախենում են սասանել ՆԱՏՕ-ի հավասարակշռությունը ։ «Ժամանակն է վերանայել այս մոտեցումը, քանի դեռ չափից ուշ չէ»,- ամփոփում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ