News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարար, ՀՅԴ ընտրական համապետական ցուցակի վեցերորդ համար Արծվիկ Մինասյանը գալիք ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է բանավեճերի Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման թեմայով։

«Քննարկման առարկան այդ բանավեճերում կլինի նրանց պատկերացումները շրջակա միջավայրի ու երկրի բնապահպանական խնդիրների լուծման մասին»,- ասել է Արծվիկ Մինասյանը News.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Նրա կարծիքով Հայաստանի ժողովրդին նման բանավեճերը ավելի հստակ պատկերացում կտան այն մասին, թե ինչ երկրում է ինքը ապրելու ապագայում, ինչ բնապահպանական, տնտեսական ու սոցիալական պայմաններ են լինելու ո ւ ինչպես է կազմակերպվելու երկրի հետագա զարգացումը։ Նաեւ ժողովուրդը կկարողանա գոնե թեթեւակի պատկերացում կազմել այն մասին, թե այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները ինչպես են պատկերացնում երկրի բնապահպանական խնդիրները ու դրանց լուծումները, չէ՞ որ քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում բնապահպանությնա խնդիրների մասին առհասարակ անդրադարձ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ