News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը կատարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի նախորդ մի շարք ռեկոմենդացիաներ։ Այս մասին ասվում է հայաստանյան ընտրությունների մասին մարտի 17-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում։

Ըստ զեկույցի՝ խորհրդարանական ընտրությունները կանոնակարգվում են համընդգրկուն, բայց բարդ իրավական բազայով, որը զգալիորեն փոփոխվել է 2016-ին բարեփոխումների ներառական գործընթացի միջոցով, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի զրուցակիցների մեծ մասը բնութագրել է որպես քայլառաջ դեպի ընտրական գործընթացի հանդեպ վստահության ձեւավորում։

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ի սկզբանե մասնակցել են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, բայց հավանություն չեն տվել վերջնական տեքստին, քանի որ քաղաքացիական դիտորդների համար սահմանափակումների թուլացման մասին նրանց կոչերը հաշվի չեն առնվել»,- ասվում է փաստաթղթում։

Փորձագետները նշում են, որ ընտրությունները իրականացվում են եռամակարդակ համակարգով, որը կազմված է ԿԸՀ-ից, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից ու 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներից։ Սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություն են հայտնել քվեարկության նոր ընթացակարգերի դիտարկման առումով տեղամասային ընտրական հանձնաժողովների հնարավորությունների կապակցությամբ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի փորձագետները նշում են, որ ընտրողների գրանցումը պասիվ է ու հիմնված է բնակչության ռեգիստրի վրա։ Դիտորդների զրուցակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը։

Զեկույցում նշվում է, որ զրուցակիցների մեծ մասը ողջունել է ընտրողների նույնականացման էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Սակայն ծրագրային ապահովման ու սարքավորումների ուշացած փորձարկման պատճառով մտահոգություն կան ընտրությունների օրը դրանց նորմալ աշխատանքի կապակցությամբ։

«Պաշտոնական նախընտրական քարոզչությունը սկսվել է մարտի 5-ին։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի զրուցակիցների մեծ մասը մեղադրանքներ է հայտնել տարածված ընտրակաշառքի մասին։ Նաեւ տարածված տեսակետ կա, որ քարոզարշավի ժամանակ լինելու են ընտրողների վախեցնելու եւ նրանց վրա ճնշում գործադրելու դեպքեր»,- ասվում է զեկույցում։

Ինչ վերաբերում է մեդիա միջավայրին, փորձագետները համարում են, որ այնտեղ գերիշխում են քաղաքական նախապատվություն ունեցող հեռուստաընկերությունները։

«Ազատ համացանցը նպաստում է քաղաքական բազմակարծությանն ու քննադատությանը։ Մասնակիցներին առայսօր տրամադրվել է հավասար անվճար եթերային ժամանակ ու նրանք իրավունք ունեն հավասար պայմաններով գովազդային ժամանակ գնել։

Քարոզարշավի մասնակիցները կանոնավոր հաշվետվություններ են ներկայացնում ֆինանսավորման մասին՝ այդ թվում՝ մինչեւ ընտրությունների օրը։ Չնայած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի նախորդ ռեկոմենդացիային՝ այսպես կոչված կազմակերպչական ծախսերը, օրինակ ընտրական քարոզարշավի գրասենյակները, տրանսպորտն ու կապը, հանված են հաշվետվությունից»,- ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի, օրենքը նախատեսում է միջազգային դիտորդների ներկայությունը ու կուսակցությունների վստահված անձանց իրավունք է տալիս ներկա գտնվել ընտրատեղամասերում։ Ընտրատեղամասերի պոտենցիալ ծանրաբեռնվածությունը կանխելու համար  ներդրվել են որոշ սահմանափակումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքացիական դիտորդների թվի համար։ Քաղաքացիական հասարակությունն ու լրագրողները մտահոգություն են հայտնել այդ դրույթների կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ