News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր գործողություններով ընդդիմանում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Մարտի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Աթեշյանին դժվար է պատկերացնել Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի տեղապահ, երբ նրան հայ համայնքը չի ընդունում:

Թուրքագետի կարծիքով՝ ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանի դանդաղկոտությունը կարող է բացասական դեր ունենալ: «Բեքչյանի շահերից չի բխում ներկայիս դանդաղկոտությունը: Եթե նա հիմա չի կարողանում վճռականություն հանդես բերել, ապա ինչպե՞ս է դիմակայելու Թուրքիայի իշխանություններին եւ պատրիարք դառնալու»,- հարց հնչեցրեց թուրքագետը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում ժամանակին Թուրքիայի կառավարությունը  Պոլսո հայոց պատրիարքի տեղակալ է նշանակել, իր հերթին, հայտարարել է, որ հրաժարական չի տա: Սակայն Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել  Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ