News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստան է ժամանել։ Սա վերջին կետն է Արեւելյան Ասիայում նրա շրջագայությունում, որի հիմնական նպատակն էր քննարկել հյուսիսկորեական հրթիռային ու միջուկային ծրագրերը, փոխանցում է BBC–ն։

Նախօրեին Սեուլում նա հայտնել էր, որ եթե Փհենյանը սպառնա Հարավային Կորեայի անվտանգությանը կամ նրա տարածքում ամերիկյան օբյեկտներին, ապա կլինի ռազմական պատասխան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Թվիթերում գրել էր, որ Փհենյանը իրեն շատ վատ է պահում, իսկ Պեկինը «շատ քիչ բան է անում՝ դա հաղթահարելու համար»։

Հյուսիսային Կորեայի արձակած երեք հրթիռները ընկել էին Ճապոնիայի բացառապես տնտեսական գոտում։ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ տարածաշրջանը դուրս է եկել «սպառնալիքի նոր մակարդակ»։

Պեկինը դրանից հետո Հյուսիսային Կորեային կոչ էր արել դադարեցնել բալիստիկ հրթիռների արձակումներն ու միջուկային փորձարկումները։

Իսկ որպես ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից պատասխան քայլ՝ առաջարկել էր դադարեցնել համատեղ զորավարժությունները, որոնք զայրացնում են Հյուսիսային Կորեային։

Բայց հենց հաջորդ օրը ամերիկյան զինվորականները հայտնել էին, որ Հարավային Կորեա են տեղափոխել ՀՀՀ THAAD սարքավորումները։

Ակնկալվում է, որ Թիլերսոնի հետ բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչները կանդրադառնան նաեւ Կորեայում THAAD համակարգերի տեղակայման հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ