News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շոտլանդիան մտադիր է անկախություն ձեռք բերելուց հետո հրաժարվել իր տարածքում միջուկային ցանկացած օբյեկտից: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Շոտլանդական ազգային կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռոջեր Մալինը:

«Կարծում ենք, որ Շոտլանդիայում չպետք է որեւէ միջուկային օբյեկտ լինի: Մենք հավատարիմ ենք Trident հրթիռային համակարգերը դուրս բերելուն: Մեծ Բրիտանիայի միջուկային զենքը հիմնականում կենտրոնացած է Շոտլանդիայում, մինչդեռ մենք միշտ հանդես ենք եկել դրանից հրաժարվելու օգտին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ