News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում 2017-ի հունվարից գործարկվել է ածուխից էթիլ սպիրտ ստանալու՝ աշխարհի առաջին արտադրական գիծը, իսկ հիմա, երկու ամիս անց, այն ցույց է տվել իր բարձր կայունությունն ու արդյունավետությունը, հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիան։

Եզակի տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ածխից մաքուր էթանոլ արտադրել, մշակել էին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները՝ Shaanxi Yanchang Petroleum ընկերության մասնագետների հետ միասին։

Արտադրական գծի հզորությունը տարեկան հարյուր հազար տոննա սպիրտ է։ Ընդ որում խոսքը բարձրորակ արտադրանքի մասին է ՝ էթիլ սպիրտի խտանյութը, որը ստացվում է ածխից, ավելի քան իննունինը տոկոսանոց է։

«Էթանոլի արտադրության հեռանկարային տեխնոլոգիան հատկապես պահանջված է նավթային հումքի պակասի պայմաններում։ Նման նախագծերը նպաստում են Չինաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավար Բայ Չունլին։

Էթանոլը կարող է կիրառվել որպես բիովառելիք, որը շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս է տալիս, քան վառելիքի ավանդական տեսակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ