News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ակցիան՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հրապարակում նախորդ օրերի համեմատ ցուցարարների թիվն ավելի քիչ է՝ թերեւս կապված եղանակային պայմանների հետ:

Ակտիվիստ, հավաքը վարող Շահեն Հարությունյանը հայտնեց, որ գիշերը մի խումբ երիտասարդներով մնացել են Ազատության հրապարակում: Նա նշեց, թե երեկ պահանջ էին ներկայացրել Կառավարություն, եւ իրենց խոստացել էին այսօր պատասխանել: «Տղերքը գնացին եւ ոչ մի պատասխան, անգամ մերժման պատասխան չեն տվել: Փաստացի հրաժարվում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում»,- ասել է Հարությունյանը:

Նա նշել է, թե հանրության մեջ թյուր կարծիք է ձեւավորվել, իբր միայն այդ պահանջն ունեն, ինչը սխալ է: Նա հայտնեց իրենց պահանջները՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուրում», պատասխանատվության ենթարկել Արթուր Սարգսյանի սպանության բոլոր մեղավորներին: Հընթացս ցուցարարները նոր պահանջ առաջ քաշեցին՝ աշխատանքից ազատել արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին:

Այնուհետ մեկնարկեց երթը Ազատության հրապարակից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ