Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանին Ղրիմի միավորման երրորդ տարեդարձի առիթով: Այս մասին գրում է Gazeta-ն:
Անկարան Ռուսաստանին Ղրիմի միավորումը «բռնակցում» է կոչել՝ սատարելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Գերատեսչությունում ընդգծել են, որ 2014 թվականի մարտի 16-ին հանրաքվեի արդյունքներով թերակղզու՝ Ռուսաստանի վերահսկողությանն անցումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:
Թուրքիան նաեւ խոստացել է պաշտպանել տարածաշրջանում ապրող Ղրիմի թաթարների իրավունքներն ու շահերը: