News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունն աճում է, բայց անորոշությունը պահպանվում է: Բադեն Բադենում G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստիան Լագարդը:

«Մենք հանդիպումն անցկացրեցինք այն ժամանակ, երբ տնտեսական աճ է արձանագրվում ամբողջ աշխարհում եւ նշաններ կան, որ համաշխարհային տնտեսությունը հասել է շրջադարձային կետի, չնայած անորոշությունը պահպանվում է»,- ասված է Լագարդի հայտարարությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Լագարդը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել միջազգային տնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ փոխարժեքի մոնիթորինգի եւ գլոբալ ծավալներով տնտեսությունում անհավասարակշռության վերլուծության ճանապարհով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ