News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու մասին քաղաքական կուսակցությունների խոստումներն իրատեսական չեն: Մարտի 18-ին «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Պատգամավորության թեկնածուները խոստանում են 3-4%-ով վարկեր ապահովել: Բայց հասկանալի չէ, թե որտեղից են նման էժան ռեսուրսներ վերցնելու, եթե միջազգային կազմակերպություններից 6-7%-ով են գումար վերցնում: Եթե դրան ավելացնենք նաեւ տեղական բանկերի մարժան՝ առանց հաշվի առնելու գործառնական ծախսերը, առնվազն 9-10% կստացվի:

Նրա խոսքով՝ 2016 թվականին բանկային համակարգի եկամտաբերությունը տոկոսային գործարքներից կազմել է 3.1%, ակտիվների վերադարձի գծով՝ 0.5%: Երեք բանկեր տարին վնասով են փակել:

Կառավարությունը սուբսիդավորում է ֆերմերային վարկերը, բայց դրա համար փոքր գումար է հատկացվում եւ ամենեւին ոչ բոլորին է բավականացնում: Հայաստանում գյուղատնտեսական վարկերի պորտֆելը կազմում է շուրջ 312 մլն դոլար: Իսկ ֆերմերների սուբսիդավորման համար 2016-2017 թվականներին պետբյուջեից հատկացվել է ընդամենը 1 մլրդ 163 մլն դրամ (2.4 մլն դոլար - խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ