News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Մենք սիմպատիչնի տղա չենք ընտրում, մենք ընտրում ենք իշխանություն»: Այսկերպ արձագանքեց «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մասին ակնարկին:

Այսօր՝ մարտի 18-ին Վանաձորի վետերանների հավաքատեղում անցկացվող հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադաձավ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը:

«Այդ մարդը Երեւանի քաղաքապետ է եղել, հրաժարական է տվել, մինչեւ հիմա ոչ ոք չգիտի ինչի է հրաժարական տվել: Գնացել է Գազպրոմում աշխատել, երբ Հայաստանի գազպրոմի տնօրենն է եղել,  Հայաստանը գազի միլիարդավոր պարտքեր է կուտակել, որի դիմաց մեր երկիրը անընդհատ գույքով է փակվել, ամբողջ գազային համակարգը տվել է Ռուսաստանին, բայց ասում են՝ նա ընտիր մենեջեր է»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով. «Հիմի էդ մարդու նկարով ձայն են հավաքում, որ ի՞նչ լինի»:

«Սիմպատիչնի տղա է»,-նկատեց ներկաներից մեկը:

«Ժողովուրդ ջան, մենք սիմպատիչնի տղա չենք ընտրում, մեր դաշինքում էլ կան բազմաթիվ սիմպատիչնի տղերք: Մենք ընտրում ենք իշխանություն»,- հակադարձեց Մարուքյանը:

Հրաժեշտին վետերանները Էդմոն Մարուքյանից խնդրեցին նրա քարոզչական պաստառը, հավաքատեղի պատին փակցնելու համար: Նրանք պատգամավորին հորդորեցին էլի այցելել, բացակա վետերանների հետ եւս հանդիպելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ