News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Հանրապետության հրապարակում բախումներ են եղել ի հիշատակ «Հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի երթի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Հանրապետության հրապարակում ցույցի մասնակիցները պահանջում էին հանդիպում վարչապետի օգնականի հետ, որպեսզի վերջինս պատասխան տա, թե ինչու են մերժել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը «Եռաբլուր» պանթեոնում:

Երթի մասնակիցները հրաժարվել են ենթարկվել ոստիկանության պահանջին եւ լքել հրապարակի տարածքը եւ մի քանի անգամ փակել են երթեւեկեի գոտին՝ նստելով գետնի վրա:

Ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, բացել են երթեւեկելի հատվածը՝ ուժով հեռացնելով ցուցարարներին: Օսիպյանը հայտարարել է, թե որեւէ մեկին բերման չեն ենթարկելու, նաեւ ոստիկաններին հրահանգել է առավելագույնս նուրբ վերաբերվել ցուցարարների հետ՝ հրապարակի տարածքից հեռացնելիս:

Որոշ ժամանակ հրապարակի ոչ երթեւեկելի մասում բողոքի ակցիան շարունակելուց հետո շահեն Հարությունյանը կոչ արեց գնալ Ազատության հրապարակ եւ այնտեղ շարունակել նստացույցը, իսկ վաղը երեկոյան կրկին երթ անել դեպի կառավարություն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ