News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ձերբակալել են սոցկայքերի օգտատեր Ջոն Ռայան Ռիվելոյին, քանի որ վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին գրող Քուրթ Էյհենվալդին Twitter-ով  թարթող նկար է ուղարկել` նրա մոտ էպիլեպսիա առաջացնելու նպատակով:

Ոստիկանությանը նրան նաեւ մեղադրել է կիբեր լրտեսության մեջ: Ըստ New York Times -ի` Մերիլենդի այս 29-ամյա բնակչին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Էյհենվալդի կինը նրա կայքէջից գրել է, որ նկարի պատճառով ամուսնու մոտ էպիլեպսիկ նոպա է առաջացել: Միջադեպի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը:

Քուրթ Էյհենվալդի խոսքով այդ միջադեպից հետո իրեն նման հաղորդագրություն ուղարկել է մոտ  40 մարդ եւս:

Իրավապահների տվյալներով` Ռիվելոն այլ օգտատերերի եւս գրել է, որ Էյհինվելդի վրա վիրտուալ հարձակում է ծրագրում:

Ռիվելոյի –ի iCloud-ի օգտահաշվում քննիչները գտել են գրողին նվիրված Վիքիպեդիայի էջի սքրինշոթը, սակայն որոշ փոփոխություններով: Դրանում հավելված է եղել մահվան ամսաթիվը` դեկտեմբերի 16: Դրանից մեկ օր առաջ Էյհենվալդին Ռիվելոն ուղարկել էր չարաբաստիկ նկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ