News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քահանաներին կոչ է արել առավել ակտիվորեն օգտվել էկզորցիստների ծառայություններից, հատկապես եթե նրանք գործ ունեն «իսկական հոգեւոր խանգարումների հետ»: Վատիկանի ղեկավարի կարծիքով` նման խանգարւմները կարող են տարբեր ծագում ունենալ, այդ թվում` անդրաշխարհային: Այս մասին հաղորդում է Newsru-ն` վկայակոչելով  The Guardian-ին:

Պապն ընդգծել է, որ նման դեպքերում ապաշխարողը պարտադիր պետք է դիմի էկզորցիստի: Բայց նրան պետք է ընտրել «մեծ զգուշությամբ ու խելամտությամբ>>:

Ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախկինում մի քանի անգամ ընդգծել է «սատանայի» ու «դեւերի» դեմ պայքարի անհրաժեշտությունը:  Ըստ լրատվամիջոցների` Ֆրանցիսկոսը մի քանի տարի առաջ իբր հենց ինքն է մի տղայի դեւերից ազատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ