News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի հնդիկ անվանակիցը, ով երկու տարի է, չի կարողանում աշխատանք գտնել, դատարան է դիմել` անվանափոխւթյան համար, հաղորդում է Hindustan Times-ը:

«Մարդիկ վախենում են աշխատանքի վերցնել ինձ», —պարբերականը մեջբերում է Հուսեյնի խոսքերը: Նրա խոսքով` ինքը «ուրիշների հանցագործությունների անմեղ զոհն է»:

Հուսեյնը հստակեցրել է, որ իրեն մերժել են աշխատանքի վերցնել 40 միջազգային նավարկային ընկերություններ: «Հետո ես խոսեցի ընկերությունների կադրերի բաժնի հետ եւ նրանցից որոշներն ասացին, որ խնդիրն իմ անվան մեջ է », — հայտարարել է նա:

Նշվում է, որ հնդիկն իրեն այժմ Սաջիդ է անվանել ու ստացել անհրաժեշտ փաստաթղթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ