News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նորընտիր նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կիրակի օրը` մարտի 19-ին, պաշտոնապես կստանձնի իր պաշտոնը: Նախօրեին` մարտի 18-ին, ավարտվեց նրա նախորդի` Յոհախիմ Գաուկի լիազորությունների հնգամյա ժամկետը, հաղորդում է DW-ն:

Իշխանությունը փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բեռլինի Բելվյու նախագահական պալատում: Դրան, ըստ ավանդության, կմասնակցեն քաղաքական գործիչների կանայք` ապագա առաջին տիկին Էլկե Բյուդենբենդերը եւ նրա նախորդը` Դանիելա Շտադտը: Արարողությունից հետո Գաուկը կնոջ հետ կլքի նախագահական պալատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ