News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ասա՝ ինչից ես վախենում եւ ես կասեմ՝ ինչ է կատարվում քեզ հետ»,- 20-րդ դարի սկզբին գրել է հոգեբան Վինիկոտը: Շատ պարզ է հնչում, քանի դեռ չես մտածում, թե որքան շատ բան է կատարվում եւ որքան շատ բան կա, որոնցից պետք է վախենալ, գրում է Die Welt պարբերականը:

Տարաբանույթ սպառնալիքները, որոնց այսօր բախվում է աշխարհը, ստիպում են մտածել Լուիջի Պիրանդելոյի ողբերգական ֆարսի մասին: Արեւմուտքում շատերն են մտածում կրոնական ծայրահեղականության, հատկապես ահաբեկչական ակտերի մասին, որոնք իրականացվում են հանուն իսլամի:

Մյուսները նորից հղում են անում Ռուսաստանին եւ խոսում նոր սառը պատերազմի մասին, որն արդեն ուրվագծվում է Արեւելյան Եվրոպայում եւ վիրտուալ տարածքում: Մյուսներն ընդգծում են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայի որոշ հատվածներում ագրեսիվ աջակողմյան պոպուլիզմի աճը:

Իսկ եթե աջակողմյան պոպուլիզմը, որին ակտիվորեն սատարում է Կրեմլը, ամենամեծ սպառնալի՞քն է ներկայացնում: Այդ դեպքում Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կործանարար կարող է լինել Արեւմուտքի լիբերալ ժողովրդավարության համար:

Իհարկե, եթե չափացանցվի իսլամական ահաբեկչության վտանգը եւ միաժամանակ թերագնահատվի աջակողմյան պոպուլիզմի վտանգը, ապա դա շատ ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

Սպառնալիքի բաշխման պայքարը չի սահմանափակվում միայն Արեւմուտքով: Մերձավոր Արեւելքում նույնպես փորձում են հասկանալ, թե ում է պետք զսպել: Ցուցակը գլխավորում են Իսլամական պետությունը, Իրանը եւ Իսրայելը:

Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համար ամենամեծ սպառնալիքը, անկասկած, Իրանն է: Իրանի համար՝ Իսրայելը: Արեւմուտքը նույնպես այս հարցում իր կարծիքն ունի: Եվրամիությունը համոզված է, որ ԻԼԻՊ-ը պետք է լինի հիմնական գերակայությունը:

Ասիայում առկա սպառնալիքների բաշխումը նույնպես այստեղի երկների համար գլխացավանք է նախապատրաստում: Արդյո՞ք հարկավոր է ուշադրությունը բեւեռել հյուսիսկորեական ռեժիմի վրա, որը մշտապես իրեն անկայուն է պահում եւ վերջերս էլ բալիստիկ հրթիռ արձակեց: Թե՞ հարկավոր է հետեւել Չինաստանին, ով քայլ առ քայլ ընդլայնում է իր տարածաշրջանային ազդեցությունն ու ռեվանշիստական պահանջները:

Ճապոնիայի եւ Հարվային Կորեայի համար Հյուսիսային Կորեան թվում է ամենամեծ  գերակայությունն է: Բայց Վիետնամի, Ինդոնեզիայի եւ Սինգապուրի համար դժվար է պատկերացնել, թե Հյուսիսային Կորեան կորող է իսկապես նման մեծ վտանգ ներկայացնել, քան հսկա եւ ավելի նացիոնալիստական Չինաստանը, էլ չխոսենք ուրիշ այնպիսի պառանալիքների մասին, ինչպիսին է միջուկային երկու տերությունենրի՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը:

ԻԼԻՊ-ը կարող է, ինչպես եւ նացիզմը, ծագել նվաստացման մշակույթից: Նրա առաջատար ուժը վրեժի ոգին է, բայց այդ կազմակերրպությունը չունի այնպիսի ինդուստրիալ եւ ռազմական ռեսուրսներ, ինչպես Գերմանիան՝ 30-ականներին: ԻԼԻՊ-ը «ժամանակակից նացիզմը» չէ, որից մենք պետք է վախենանք, դա ահաբեկչություն է, որի դեմ մենք պետք է պայքարենք Իցհակ Ռաբինի ոգով:

Միաժամանակ խաղաղությունը, որին մենք ձգտում ենք, մեր երկրներում է: Աջակողմյան պոպուլիզմի տարածումը հնարավոր դարձնելը նշանակում է տրվել վախին՝ մեր շահերի, եւ առաջին հերթին, մեր արժեքների սթափ վերլուծություն իրականացնելու փոխարեն: 

Դեռ բոլորովին վերջերս Եվրամիությունը, որպես հաշտության, խաղաղության եւ բարեկեցության մոդել, ոգեշնչում էր Լատինական Ամերիկայից մինչեւ Ասիա ընկած երկներին: Այսօր Եվրոպան, ժամանակին հիացմունք առաջացնող ԱՄՆ-ի հետ, վերածվել է վախի մոդելի եւ վախեցնում է մյուսներին:

Եթե եվրոպացիներին չհաջողվի հստակ, որոշակի եւ շահագրգիռ կերպով սպառնալիքի համար լուծումներ գտնել, որին նա բախվել է, ապա ուրիշ ո՞վ կանի դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ