News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նախկինում Հայաստանը հզոր արդյունաբերական երկիր էր, որն արտադրում ու արտահանում էր տարբեր արտադրանքներ: Այսօր Հայաստանը ներկրող երկիր է դարձել, իսկ գործող կառավարությունը վերջին տարիներին ոչինչ չի արել` տեղական արտադրանքին նպաստելու համար, որը կարող էր փոխարինել ներկրվողին: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Միացյալ պրոգրեսիվ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը: 

Նրա խոսքով` անցյալ տարի Հայաստանը 3.2 մլրդ դոլարի ապրանք է ներկրել, իսկ արտահանել` ընդամենը 1.5 մլրդ-ի` երկու անգամ քիչ: 17 տարվա ընթացքում երկիրը 47 մլրդ դոլարի ապրանք է ներկրել, իսկ արտահանել` 17 մլրդ-ի, այսինքն՝ 30 մլրդ դոլար երկրից դուրս է գնացել։

Բացի այդ, երկրում գրեթե չեն մնացել խոշոր գործարաններ ու ձեռնարկություններ, որոնք կկարողանային տեղական արտադրանք արտադրել` չնայած որ ԽՍՀՄ-ի օրոք դրանք ավելի քան 700-ն էին: Օրինակ` նախկինում, Սաֆարյանի խոսքով` Հայաստանում աշխատել են այնպիսի ձեռնարկույթուններ` ինչպես «Հայէլեկտրոմեքենան», որը 14000 աշխատատեղ էր ապահովում, «Նաիրիտ»-ը, Վանաձորի քիմպրոմը: Այսօր այդ բոլոր մարդիկ չեն աշխատում: Կոմունիստների կարծիքով` «Նաիրիտ»-ը նորից կարող էր աշխատել, եթե միավորեին Երեւանի ՀԷԿ-ի հետ, իսկ որպես վառելիք գործածվեր իրանական գազը: Իսկ եթե աշխատեր Վանաձորի քիմպրոմը, Հայաստանի բնակչությանը կարելի էր ապահովել տեղական արտադրության պարարտանյութերով: Դրա փոխարեն Հայաստանն այսօր Վրաստանից ներկրում է 32 000 տոննա ազոտային պարարտանյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ