News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցները քիչ առաջ նստեցին Սայաթ Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում եւ այս պահին երթեւեկությունը միակողմանի փակ է։

Փողոցում նստած երթի մասնակիցների մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։ Երթի մասնակիցները վարկարկում են. «Արթուր, Արթուր», «Հաց բերողին» սպանել են», «Որոշողը մենք ենք»։

Նշենք, որ նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել  այն քննիչի նկատմամբ, որը միջնորդել է երկրորդ անգամ կալանավորելու Արթուր Սարգսյանին, եւ այն դատավորի դեմ, որ այդ միջնորդությունը բավարարել է։

Երթից առաջ հայտարարվեց, որ Արթուր Սարգսյանին հուղարկավորելու են Շահումյանի գերեզմանատանը, հետեւաբար «Եռաբլուր» պանթեոնում նրան հուղարկավորելու պահանջը հանվել է ցուցարարների պահանջների ցանկից։ Պահանջների ցանկից հանվել է նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը, քանի որ նշվել է, որ անձին կալանավորելու որոշման հետ նախարարությունն առնչություն չունի։ Մասնավորապես, հավաքը վարող Շահեն Հարությունյանն ասաց. «Քանի  որ կան լուրջ խնդիրներ Արդարադատության նախարարի հետ կապված, որ էդ մարդը ինչ մեղավոր է, որ դատախազն է վճիռը կայացնում , շատ չշեղվելու համար առաջիկայում հեռացնում ենք նախարարի հեռացման պահանջը ու կենտրոնանում ենք Գլխավոր դատախազի հրաժարականի վրա ,  որովհետև նրա իմացությամբ և համաձայնությամբ է տեղի ունեցել Արթուրի կալանավորումը»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ