News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությունը նոր հետազոտությունների կարիք ունի, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության  պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը: 

«Կուտակված փաստացի նյութը թույլ է տալիս պնդել, որ Կիեւի հայկական տաճարներից մեկը գոյություն է ունեցել XIV դարի վերջին, որը, հնարավոր է վերանորոգվել XV դարում: 1530-1580-ին եկեղեցու կործանման հետեւանքով հայերը պատարագ են մատուցել Սուրբ Սոֆիայի տաճարի ներքին պատկերասրահում: Համաձայն պահպանված վկայությունների` XVI վերջին եւ XVII դարի սկզբին քաղաքում նորից հայկական եկեղեցի էր գործում` հայտնի որպես Սուրբ Աստվածածնի եկեղեցի, որը գոյություն է ունեցել մինչեւ 1680-ականները»,-ասել է պատմաբանը:

Ինչպես նշել է Դավթյանը` այսօր շատ կարեւոր է ուսումնասիրել Կիեւի հայ եկեղեցու ամբողջական պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ