News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տարածք զիջել Ադրբեջանին՝ հույս ունենալով խաղաղություն պահպանել, ճիշտ չէ, բացի այդ, խաղաղության պահպանման կարեւորության մասին պետք է խոսել ոչ թե հայերի հետ, որոնք առանց այդ էլ շատ լավ դա գիտեն, այլ ռազմական գործողությունների գլխավոր հրահրողի։ Այս մասին մարտի 19-ին, Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է դաշնակցական թեկնածու, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով, ադրբեջանցիները ռւ նրանց ավագ եղբայրները՝ թուրքերը, Հայաստանը ընկալում են որպես խոչընդոտ, Հայաստանը խանգարում է նրանց միավորվել եւ պանթուրքիզմի գաղափարախոսության հաղթանակին։ Քանի դեռ նրանք առաջնորդվում են նման պատկերացումներով, նրանք չեն հանգստանալու, որքան էլ Հայաստանը նրանց զիջումներ անի։ Հետեւաբար որոշ քաղաքական ուժերի գաղափարները, որոնք պնդում են, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է տարածքներ զիջեն հանուն խաղաղության պահպանման, Ռուստամյանը անհիմն է համարում։

«Խաղաղությունը չեն մուրում խաղաղությունը պարտադրում են։ Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի, սա է միակ տարբերակը։ Եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, մեզ ուղղակի կուտեն։ Իսկ խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին թող Ալիեւին պատմեն»,-ընդգծեց Ռուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ