Գանայի Կինտամպո քաղաքի հայտնի ջրվեժի մոտ, որը զբոսաշրջիների սիրելի այցելավայրերից է, առնվազն 17 մարդ է զոհվել ծառի ընկնելու հետեւանքով, հաղորդում է BBC-ին:
Ոստիկանության եւ փրկարար ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ծառի ընկնելու պատճառը փոթորիկն է եղել, իսկ նրանք նավարկել են փոթորկի ժամանակ:
Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 20-ի:
«Զոհերի մեծ մասը Վենչիի վարժարանի ուսանողներն են, կան նաեւ զբոսաշրջիկներ»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը: