News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջեւ կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արեւշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ