News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկից հաղորդել են, որ աջակցել են Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրների ֆինանսավորման փաթեթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Խոսքը տարածաշրջանի երկրների զարգացման հետագիծը փոխելու աննախադեպ հնարավորության մասին է»,- մամուլի հաղորդագրության մեջ նշել է  ՀԲ-ի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Նրա խոսքով՝ վարկային նոր գծերը կօգնեն կրթության, բազային բժշկական ծառայության, բնակչությանը խմելու ջրով ապահովելու զարգացմանը: Նա հավելել է, որ ծրագրերը մի շարք երկրներում նաեւ կօգնեն գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներին եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

57 մլրդ դոլար ընդհանուր գումարից 45 մլրդ-ը կհատկացվի ՀԲ-ի ստորաբաժանում Զարգացման միջազգային ասոցիացիայի միջոցով, որն օգնում է շատ աղքատ երկրներին: ՀԲ-ի խմբի մեկ այլ հատված՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւս 8 մլրդ կհատկացնի մասնավոր հատվածում ներդրումների համար, իսկ 4 մլրդ կհատկացնի երրորդ ստորաբաժանումը՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը: Ֆինանսավորումը կվերաբերի գրեթե 450 տարբեր նախագծերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ