News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 20-ին քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ