News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավն ընթանում է «բնական», ինչպես դա սովորաբար տեղի է ունենում Հայաստանում։ Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ համատեքստում նա նշել է, որ օրերս երկիրը ծանր կորուստ կրեց՝ վախճանվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ «Անկախ նրա քայլի նկատմամբ վերաբերմունքից՝ կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ով բացասաբար վերաբերվեր Սարգսյանի անձին», - ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ դրա հետ կապված՝ քարոզարշավը որոշ ժամանակով դադարեցվեց։

Նրա խոսքով՝ տարածքային թեկնածուների վերաբերյալ նորարարությունները ըստ գնահատականների մի մասի քաղաքականացրել են գործընթացը, իսկ ըստ մյուս մասի՝ ապաքաղաքականացրել են. «Բայց արդյունքում խոսքը ոչ թե քաղաքական մոտեցումների, այլ գործողությունների մասին է։ Եվ եթե ընդդիմությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը, ինչ-որ մեկին համոզի ինչ-որ բանում, ապա իշխանության վերաբերյալ դա կասկածներ է առաջացնում, քանի որ ՀՀԿ-ն 10 տարուց ավելի է իշխանության գլուխ է, նրանք խոստումները իրականացնելու բավականին ժամանակ ունեին», - նշել է Զուրաբյանը։ Նա նաեւ նշել է, որ այսօր երջանկության միջազգային օրն է։

«ՀՀԿ-ն իր լուման է ներդրել այն բանում, որ Հայաստանը երջանիկ երկրների ցուցակի վերջում է», - ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ որպես իրադրության հաղթահարման բաղադրատոմս՝ առաջարկում է քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին, հուսալ ու աշխատել։

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ժողովրդի համակրանքը «Ծառուկյան» դաշինքի կողմն է։

Մեղադրելով ՀՀԿ ներկայացուցիչներին նախորդ ընտրություններում ամենատարբեր կեղծիքների մեջ՝ Զուրաբյանը հայտարարել է, որ երկրի օրենսդրությունում փոփոխությունները իշխանության առավել մեղմ փոփոխության հնարավորություն են տալիս։

Խոսելով «կուտակած ունեցվածքի» մասին՝ Զուրաբյանը նշել է, որ դա հաջողվել է շատերին, իսկ ունեցվածքն ուրիշների վրա ծախսելը քչերի ճակատագիրն է։ 

«Գագիկ Ծառուկյանն այսօր չի սկսել զբաղվել բարեգործությամբ», - հիշեցրել է Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է ընտրողների՝ Ծառուկյանից սպասելիքներին՝ Զուրաբյանն ասել է, որ ՀՀԿ-ն երջանիկ կլիներ, եթե հանրությունն իր սպասելիքները կապեր Սերժ Սարգսյանի հետ։

Իսկ այն հարցին, թե ինչ են սպասում Ծառուկյանից՝ գաղափար թե գումար, Արարատ Զուրաբյանը լողացող պատասխան է տվել՝ հղում անելով կուսակցության ծրագրին։ Նրա խոսքով՝ նախորդ բոլոր ընտրությունների ընթացքում տարբեր խախտումներ են տեղի ունեցել, եւ ընտրողների մոտ կեսը դեմ է արտահայտվել ընդդեմ գործող իշխանության։

«Եթե առանց խախտումների իրական ընտրություններ լինեն, ապա իշխանությունները լավագույն դեպքում կհավաքեն ձայների 20-25 տոկոսը », -հայտարարել է Արարատ Զուրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ