News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ջերմային նոր էլեկտրակայանի հիմնարկեքին: Նրան ուղեկցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Կայանը կկառուցվի Երեւանի հարավային հատվածում՝ գործող Երեւանի ՋԷԿ-ի էներգաբլոկից ոչ հեռու: Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 234 մՎտ, ՕԳԳ-ն՝ 53 տոկոս:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի զգալի մասը կարտահանվի: Էլեկտրակայանի շինարարությունը կտեւի 2 տարի (25 ամիս) եւ կավարտվի 2019 թվականին:

Այդ ժամանակ է նախատեսվում ավարտել Իրան եւ Վրաստան նոր հզոր էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը՝ յուրաքանչյուրը 400 կՎ լարմամբ: Այսպիսով, Հայաստանում էլեկտրաէներգիայի փոխանցման հզորությունը ավելի քան 3 անգամ կաճի՝ մինչեւ 1550 մՎտ՝ ներքին 1250 մՎտ պահանջմունքի պայմաններում: Այսպիսով, նոր էլեկտրակայանի շինարարությունը համընկնում է տարածաշրջանային շուկաներ էլեկտրականության արտահանման եւ տարանցման նոր հնարավորությունների հետ:

Շինարարությունն իրականացնում է իտալական Renco ընկերությունը՝ իր դուստր ArmPower ընկերության միջոցով: Նրանք շինարարության մեջ սեփական եւ վարկային միջոցներից մոտ 300 մլն դոլար կերդնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ