YouTube-ում հայտնի բլոգերները, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, զանգվածաբար բողոքել են տեսահոսթինգի ղեկավարության կողմից սահմանափակումների դեմ, հայտնում է BuzzFeed-ը:
Բլոգերները նշել են, որ YouTube-ը սահմանափակում է այն հոլովակներին ազատ հասանելությունը, որոնցում քննարկվում են սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդկանց խնդիրները կամ տրանսգենդերները պատմում են իրենց վերամարմնավորման մասին: Շատերը կարծում են, որ դա ժամանակավոր անսարքություն է, քանի որ հասկաալի չէ, թե ինչպես է որոշվում հոլովակներում թեմաների «զգայունության» աստիճանը: