Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Նա կտրականապես դեմ է նախընտրական քարոզչության համատեքստում այդ կարեւորագույն հարցի քննարկման ցանկացած փորձին: «Ամենավատը նախընտրական քարոզչության ընթացքում այդ հարցը քննարկումների թեմա դարձնելն է»,- հայտարարեց Զուրաբյանը:
Միաժամանակ, նա կարծիք հայտնեց, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջական մասնակցություն ունենա գործընթացին»,- հայտարարեց Զուրաբյանը: