News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 188 հազար 851 մարդ: Մարտի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝ 2015-ին Հայաստան էր այցելել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ: «2016-ին Հայաստանում գրանցվել է տուրիզմի աճ, որում 31 տոկոսը իրանցի զբոսաշրջիկներին է բաժին ընկնում»,- ընդգծեց Զեյթունցյանը՝ շարունակելով, որ այս տարի քայլեր են ձեռնարկվում իրանցի զբոսաշրջիկների այցելությունների աճ ապահովելու համար: «Քայլեր են ձեռնարկվել, որպեսզի Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դառնա: Առաջին՝ armeniatravel.am կայքը տեղեկություն է ներկայացնում Հայաստանում Նովրուզի տոնի հետ կապված միջոցառումների անցկացման մասին: Բացվել է շուրջօրյա գործող թեժ գիծ, որի հեռախոսահամարները կարելի է տեսնել Մեղրիից մինչեւ Երեւան ճանապարհին տեղադրված 7 ցուցավահանակներին: Թեժ գծին կարելի է դիմել պարսկերենով: Դրանից զատ, նույն վահանակների վրա նշված են մոտակա տեսարժան վայրերի մասին տեղեկություններ, որոնք զբոսաշրջիկները կարող են այցելել»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ