News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները միմյանց դեմ չեն պայքարում: Մարտի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը:

Անդրադառնալով նախընտրական միջադեպերին, որոնց պարտադիր մասնակցում է ՀՀԿ-ի այս կամ այն ներկայացուցիչը, Ավետիսյանը նշեց. «Մեր շարքերում, բնականաբար, մրցակցություն կա, բայց դա այն նպատակով է, որ կարողանան մեծաթիվ ընտրողների հետ հանդիպել եւ որքան հնարավոր է շատ ձայն ստանալ: Ցավոք, ընտրությունների ժամանակ այնպես է պատահում, որ որոշ մարդիկ միմյանց հետ խնդիրներ ունեն: Բայց առանձին մարդկանց խնդիրները ընտրությունների հետ մի կապեք: Նման միջադեպերին ես շատ վատ եմ վերաբերվում»:

Թեկնածուն այնուհետեւ շարունակեց, որ ամենակարեւորն այն է, որ ընտրություններից հետո որեւէ քաղաքական գործիչ կամ դիտորդ չլինի, որը կասի, թե դրանք խախտումներով են անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ