News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 20-ին այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն:

Նախագահը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին եւ ընկերության զարգացման ծրագրերին:

2015 թվականից գործունեությունը սկսած գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, ներկայում 500 աշխատակից ունի, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում, պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի:

Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի եւ տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով եւս շուրջ 600 նոր աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ