News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի հայկական համայնքը մարտի 19-ին նշել է Արեւելյան լեգեոնի ստեղծման հարյուրամյակը, այն անվանում են նաեւ «Ֆրանսիական հայկական լեգեոն»։

Միջոցառումն անցել է սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական առաքելական եկեղեցում, կազմակերպիչը «Արեւելքի հայերի ազգային խորհուրդն» էր, որի նախագահը Արմենակ Աբրահամյանն է։ Այս տարի միջոցառմանը միացել է նաեւ «Հայկական վերածնունդ» ասոցացիան՝ Շանթ Ոսկերչյանի ղեկավարությամբ։

Պատարագից ու Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ավանդը խորհրդանշող զինվորի արձանի մոտ դափնեպսակ դնելուց հետո հավաքվածները ուղեւորվել են դեպի «Երեւանյան այգի», հայտնում է Nouvelles d'Arménie–ը։

«Հայկական լեգեոնը» ստեղծվել է 1917-ին ու կոչվում էր «Արեւելյան լեգեոն»։ Դրա կազմում 1700 կամավորականներ էին, որոնք աչքի են ընկել իրենց քաջությամբ Ֆրանսիայի դրոշի ներքո Օսմանյան կայսրության դեմ պայքարում։ Լեգեոնի նպատակն էր Կիլիկիայի ազատագրումը

1919-ի փետրվարին լեգեոնում գրեթե 5 հազար մարդ կար, բայց 1920 թ․ այն լուծարվել է, քանի որ լեգեոնի մի շարք հաղթանակներից հետո Թուրքիան հարթել էր իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ